Օրերս Հ3 հեռուստաընկերության «Շաբաթ երեկո» հեռուստահաղորդման ընթացքում Արթուր Բաղդասարյանը գնահատականներ է հնչեցրել Հայաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների վերաբերյալ: Մասնավորապես նա նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները գտնվում են խորը փակուղու մեջ:

Արթուր Բաղդասարյանի այս հայտարարությունը կարող է ունենալ ընդամենը մեկ քաղաքական ենթատեքստ: Արթուր Բաղդասարյանը շատ լավ էլ հասկանում է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները ոչ թե փակուղի են մտել, այլ այդ հարաբերություններում նոր համագործակցության ձևաչափ է ստեղծվում: Խնդիրը նրանում է, որ Բաղդասարյանը, որը բացահայտ արևմտամետի համբավ է վայելում և սիրում է իր «սիրտը դատարկել» եվրոպական դեսպանների հետ հանդիպումներում, այս հայտարարությամբ փորձում է մեսիջ ուղարկել, որ ինքը վերջապես փոխել է իր քաղաքական վեկտորը: Կարծում եմ՝ հասկանալի է, թե ում է ուղղված Արթուր Բաղդասարյանի ակնարկը:

Արթուր Բաղդասարյանի քաղաքական գործելակերպը կարելի է բնորոշել միայն հետևյալ կերպ` «քամելեոնական մարտավարություն». մի օրում նա կարող է 5 անգամ նույն հարցի շուրջ իր դիրքորոշումը փոխել:

ՀԳ. Գունավոր հեղափոխություններից բացի՝ քաղաքական դաշտում սկզբնավորվում է նաև քաղաքական գունափոխությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել