Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանը կարծիք է հայտել, որ հայկական հարցում Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծր դիրքորոշումը պայմանավորված է առաջիկա ընտրություններով: Միանգամայն համաձայն եմ: Այդ երևույթը բնորոշ է ոչ միայն Թուրքիային, այլ նաև մեզ: Թուրքիայում և Հայաստանում քաղաքական մշակույթի նշաձողը բարձր չէ: Ընտրողներին գրավում են ոչ թե ծրագրային մոտեցումներն ու ռացիոնալ դիրքորոշումներն, այլ պոպուլիզմն ու ամբոխավարությունը: Քաղաքական գործիչներն իրենց շատ հայտարարություններ, վարքագիծը պայմանավորում են այս հանգամանքով: Իրականում, հենց քաղաքական առաջնորդներն են մեղավոր, որ հասարակությունը լյումպենանում է. այդ նրանք են հասարակությանը թելադրում համապատասխան ճաշակ: Ի վերջո, լյումպեն հասարակությանը հեշտ է կառավարելը՝ ի տարբերություն այն հասարակության, որն ապրում է արժեքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել