Երբ երկիրը մաս է կազմում ինչ-որ միության, պարզ է, որ դրանում ընդգրկված մյուս պետություններին համարում է իրեն դաշնակից: Այս տրամաբանությամբ Բելառուսի ու Ղազախստանի նախագահները կամ գոնե այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է ապրիլի 24-ին ժամանեին Երևան: Բայց, ըստ ամենայնի, նման բան չի լինելու: ԵՏՄ-ում մենք դաշնակիցներ չունենք. Ռուսաստանի համար ընդամենը գուբերնիա ենք, իսկ Ղազախստանի ու Բելառուսի համար՝ իրենց ընկեր Իլհամի թշնամին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել