Ծուռը նստենք, դուզը խոսանք: Մի պահ պատկերացնենք, որ ԱՄՆ-ն, ողջ Եվրոպան, Չինաստանը, Ռուսաստանը` ողջ աշխարհը, ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն են տարածել օրենքի մակարդակով: Է հետո՞։ Մեջն ի՞նչ կա։ Եթե մեզանից շատերը կարծում են, որ դրանից հետո թուրքերը գլուխը կախ վերադարձնելու են Արևմտյան Հայաստանի տարածքները, չարաչար սխալվում են: Կամ ոմանց թվում է, որ աշխարհի հզորները ռազմական, քաղաքական կամ տնտեսական հարկադրանք են կիրառելու թուրքական պետության նկատմամբ, կրկին չարաչար սխալվում են: Ոչ ոք դատապարտումից ու ճանաչելու կոչից այն կողմ չի անցնելու։ Ոչ ոք մեզ համար կռիվ չի տալու: Իրենց հերթին թուրքերը նույնպես չեն պատրաստվում ուղղակի զիջել այն, ինչ ձեռք են բերել դարերով: Մարդիկ, եթե կարելի է այդպես կոչել թուրքերին, Ալթայից եկել, հասել են այստեղ, կռվել են դարեր շարունակ, կոտորել են միլիոնավոր բնիկների, որ կենսական տարածքներ ձեռք բերեն, որ պետության տեր լինեն և հաստատ այդ ամենը դատապարտելով՝ հետ չեն տա, առավել ևս, որ վերադարձնել նշանակում է կորցնել կենսական տարածքներ և գրեթե կործանվել: Մեր ելքն է հզորանալ տնտեսապես, ռազմական առումով, շատանալ քանակապես, լինել միասնական և արյունով կորցրածն արյունով վերադարձնել: Հ. Գ. Կներեք անկեղծության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել