Ժող, անծանոթ նամակներից զգուշացե՛ք։ Նոր մի լավ ծանոթի կոմպը վիրուս էր ընկել։ Հիմա պարզվում ա՝ համաճարակ ա սկսվել։ Սա կրիպտովիրուս ա, եթե ընկավ Ձեզ մոտ, սկսելու ա բոլոր պետքական ֆայլերը ծածկագրել, ինչից հետո էլ չեք կարողանա դրանք բացել։ Հետո կկապնվեն Ձեզ հետ, լավագույն դեպքում կառաջարկեն գումարի դիմաց ապակոդավորել ֆայլերը և Ձեզ վերադարձնել։ Էդ լավագույն դեպքում։ Իսկ կարող ա մոռանան Ձեր մասին։ Նենց որ, անծանոթ ֆայլեր մի՛ բացեք։ Հատկապես եթե zip,. rar տեսքով են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել