Այսօր մեկ անգամ ևս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Եվրախորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քվեարկության դրվելիք բանաձևին, հիշեցրել է Թուրքիայում ապրող 100 հազար հայ ներգաղթյալների մասին և հավելել, որ Թուրքիան մեծահոգություն է անում, որ չի արտաքսում առանց փաստաթղթերի, անօրինական կերպով ապրող մեր հայրենակիցներին: Ստացվում է այնպես, որ Թուրքիայի նախագահը, հերթական անգամ հիշեցնելով 100 հազար մեր հայրենակիցների՝ Թուրքիայում անօրինական ապրելու փաստի մասին, անուղղակի ակնարկել է նաև, որ Հայաստանում իշխանական մակարդակով կարծես թե ամենևին էլ հետաքրքրված չեն այդ հանգամանքով: Փաստորեն նրա նախկինում էլի հնչեցրած նմանատիպ հայտարարություններից հետո իրականում պետք է, որ համապատասխան մակարդակով փորձ արվեր այդ հարցին լուծում տալ, մանավանդ, որ հարևան երկրի նախագահը նաև զգուշացնում է միշտ, որ ցանկության դեպքում կարող է կյանքի կոչել նրանց արտաքսումը Թուրքիայից: Ստացվում է այնպես, որ Թուրքիան ունի լուրջ խաղաքարտ իր ձեռքում, և որ մեզ բացարձակապես չի հետաքրքրում և՛ այդ փաստը, և՛ մեր հարյուր հազարների հասնող քաղաքացիների ճակատագիրը, մանավանդ որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին իրադարձությունների ընթացքն այնքան էլ կանխատեսելի չէ՝ մեզանից չկախված հանգամանքներով պայմանավորված:
Այսինքն, կարճ ասած, մեզ մոտ հարյուր հազար Հայաստանից արտագաղթած և Թուրքիայում անօրինական ձևով ապաստանող հայրենակիցների հարցը չլուծելուց բացի՝ նրանց համար, ի դեմս Էրդողանի, ստեղծում ենք մի կերպար, մոտավորապես այսպիսի՝
«Էրդողան — բեյուկ (մեծ) խալիֆ»։
«Բեյուկ խալիֆ» սակայն,
Որ հասկանում է միշտ ֆուխարայի հալից։))))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել