Երեկ ցեղասպանությունը ճանաչել ու քննադատել են Չիլիի խորհրդարանը, Կորսիկայի Խորհուրդը ու Չեխիայի Խորհրդարանի Արտաքին հարաբերությունների խորհուրդը։

Ու ի պատասխան այս աննախադեպ ճնշմանը Թուրքիայի վրա՝ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում բնակվող հայերին վտարել երկրից, Ալիևի հետ մեկտեղ հպարտանում է նրանով, որ Գալիպոլիի տոնակատարություններն անցկացվելու են ապրիլի 24-ին։ Նույն օրը նշանակել է իր հարսանիքն Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներից մեկը, ով հայտարարել է, որ օրը հատուկ է ընտրել։

Ցավոտ հարված է սրանց իհարկե, բայց նույն օրը Եվրամիության երկրներում կլինի հայերի Ցեղասպանության զոհերի հիշատակման օր։ Տեսնեմ՝ եվրոպացի ծախվածներն ինչ երեսով են գնալու Թուրքիա՝ «Ուրախ ցեղասպանության» միջոցառումներին մասնակցելու։

Կից նյութը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել