Մինսկի համանախագահ երկրներից երկուսի՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներն ապրիլի 24-ին լինելու են Երևանում և փաստացի դատապարտելու են Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանությունը: Դա շատ կարևոր քաղաքական քայլ է, քանզի Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման միջազգային հարթակի երեք պետություններից երկուսը Հայաստան-Թուրքիա դիմակայության պարագայում նախընտրում են կանգնել Հայաստանի կողքին, ինչը նշանակում է, որ Ղարաբաղի հարցի կարգավորման պարագայում ևս այս պետությունների սիմպատիան դեպի Հայաստան է: Ինչ վերաբերում է Նահանգներին, ապա պետք է նկատել, որ ԱՄՆ-ի Նահանգներն առանձին-առանձին հերթով ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ ապագայում ևս ճանաչվելու է Հայոց Եղեռնը: Թուրքիայի ագրեսիվ հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանց քաղաքական էլիտան խուճապի մեջ է, քանզի հասկանում է, որ քաղաքակիրթ աշխարհը կանգնում է պատմական արդարության, ասել է թե՝ Հայոց ցեղասպանության դատապարտման ճամբարում: Ակնհայտ է, որ Թուրքիայի այս սերունդը ևս պատրաստ չէ ընդունելու սեփական պատմության անցյալի ոճիրը, բայց նրանք պետք է հասկանան, որ նման պահվածքով վտանգում են իրենց գալիք սերունդների ճակատագիը: Եթե այս պայքարում հաղթում ենք մենք՝ հայերս, հաղթում է արդարությունը, հաղթում է քաղաքակիրթ մարդկությունը, և աշխարհը դառնում է ավելի անվտանգ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել