Ուղիղ. Եվրախորհրդարանն սկսել է Հայոց ցեղասպանության հարցով քննարկումները

Եվրախորհրդարանն, այսօր՝ ապրիլի 15-ին, իր լիագումար նիստում, սկսել է Հայոց ցեղասպանության հարցով քննարկումները:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» թեմայով քննարկումները տեղի կունենան լիագումար նիստի երկրորդ մասում: Եվրոպացի խորհրդարանականները քննարկումից հետո կքվեարկեն բանաձեւը:Եվրոպական խորհրդարանի պատգամավորների մեծ մասն աջակցում է ապրիլի 24-ը ԵՄ-ում Ցեղասպանության հիշատակի օր հռչակելու որոշման բանաձևին:

Հիշեցնենք, որ Վատիկանում ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ Ցեղասպանության մասին Հռոմի պապի հայտարարությունից հետո թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում այժմ էլ Եվրախորհրդարանն է,որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1987 թվականին՝ այն տարում, երբ Թուրքիան դիմել է ԵՄ-ին՝ լիիրավ անդամ դառնալու համար։

Նշենք, որ մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցով 2013-ի զեկույցը, որի որոշակի պարբերություններ վերաբերում են Հայաստանին:

Մասնավորապես, փաստաթղթում կա հատված, որը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին կոչ է անում ԵՄ անդամ երկրներին ճանաչել Ցեղասպանությունն ու խրախուսում է ԵՄ կառույցներին՝ նպաստել այդ գործընթացին»

Watch live streaming video from yerkirmedia at livestream.com
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել