Անկեղծ ասած, Ցեղասպանության հետ կապված էս աղմուկն ինձ հեչ հետաքրքիր չի:
Լավ, ենթադրենք ամբողջ աշխարհը ճանաչեց, ենթադրենք նույնիսկ Թուրքիան ճանաչեց: Ենթադրենք եկավ փոխհատուցման պահը, ու ի՞նչ:

Մոսկվան ու Անկարան կնստեն, իրար հետ առևտուր կանեն, ու նույնիսկ չեմ բացառում, Տրապիզոնը կդառնա ռուսական:

Մեզ ի՞նչ:

Վիլսոնն էլ ա քարտեզ գծել, սահման դրել, ո՞ւմ տանձին ա:

Ինձ ավելի շատ անհանգստացնում ա մայիսի 9-ի օրվան ընդառաջ ռուսաֆիկացման նոր, մասշտաբային հարձակումը՝ էն պալասատի տրյապկեքով: Էդ տրյապկեքն ավելի վտանգավոր զենք են էսօր, քան թե Ադերբեջանին ծախված ռուսական զենքը:

Էդ տրյապկեքն ինքնաոչնչացման զենք են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել