ՀԱԿ-ն այսօր մեծ խնդիր ունի: Որպես քաղաքական ուժ նա կորցրել է ժամանակին իր ունեցած ժողովրդի համակրանքը: Միակ մրցունակ թեկնածուն` Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր մրցունակ է միայն ՀԱԿ-ի մեջ: Դրան նպաստեց, թե՛ ժամանակը, թե՛ ինքնաքննադատությունից զուրկ քաղաքականությունը: Այսօր նույնիսկ նույն ՀԱԿ-ում այնքան վստահ չեն վաղվա օրվա վրա, որ քննարկվում է Հրանտ Բագրատյանին՝ որպես նախագահի թեկնածուի, կամ նույնիսկ ԲՀԿ թեկնածուին սատարելը: Կա նաև կարծիք, որ ԲՀԿ-ն կպաշտպանի ՀԱԿ թեկնածուին: Սա ավելի քան իրականությունից հեռու լինել է` քաղաքական ուժի համար: Ցավում եմ, որպես մարդ, որ շատ շատերի հետ կանգնած եմ եղել փողոցում` կրակոցների ու պետական մեքենայի դեմ, ցավում եմ չօգտագործված շանսի համար, որը տրվեց փետրվարի 26-ին և մարտի 1 -ին: Ցավում եմ, որ հիմա իշխանությունը վերցնելու միակ հնարավորությունը «նախկին» իշխանության մի մասի հետ համատեղ գործելն է: Ես գիտեմ, որ շատ բացասական արձագանքներ կլինեն այս իմ մտքերին` հենց ՀԱԿ-ից, բայց չէ՞ որ ժողովրդավարությունն է այն, ինչին բոլորս ձգտում ենք՝ փողոցում կանգնած, խոսքի ազատությունը և ձայնին տեր կանգնելը: Ես իմ ձայնը տվել եմ ՀԱԿ-ին և հիմա ուզում եմ իմ ընտրած ուժին ասել նորից իմաստավորեք անցյալը և RESTART եղեք կամ ուժ գտեք հայտարարեք, որ ՀԱԿ չկա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել