Քանի որ Քիմի այցն անցյալում է արդեն, թեթև ու հակիրճ ամփոփում անեմ, թե հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներն ինչպես աշխատեցին:
Ընդհանուր, ըստ իս, կարելի է գնահատել բավարար` հատկապես հաշվի առնելով, որ սա առաջին փորձն էր հայկական տեղեկատվական դաշտի համար: 
Հայաստանում կարծես թե սկսում է ձևավորվել պապարացիական լրագրություն (Շամշյանին չմեջբերեք, ես իրեն լրագրող չեմ համարում), երբ քննարկվող օբյեկտի մասին բավականին օպերատիվ և անկողմնակալ տվյալներ էին ներկայացվում, հակիրճ, անպայման ֆոտո (թեկուզ անորակ, տվյալ դեպքում որակն առհասարակ կարևոր չէ) և երբեմն կարճ տեսագրություն: Այդ առումով միանշանակ աչքի ընկավ NEWS.am Style-ը, որը տեղեկացնում էր` Քիմը որտեղ ա, ինչ է անում տվյալ պահին, ինչ է պատրաստվում անել: Դե համաձայնեք, որ նման լուրերն էլ ունեն իրենց ընթերցողը, և ոչ քիչ քանակով:
Ուշագրավ կադրերի առումով կառանձնացնեմ  PanARMENIAN.NetPanorama.am,  Հետք։
Տեսագրությունների առումով 1in.am Armenian News & Analyses, որի վիդեոները տեղ գտան միջազգային մամուլում։
Լուրերի ամփոփում և սոցցանցային հարթակներում օպերատիվ մատուցում` BlogNews.am։
Արժե նշել նաև hraparak.am-ի մասին, որը ներկայացրեց Քիմին ու վերջինիս այցի դեմ արտահայտվողների տեսակետները, որոնք ևս մեկ-երկու նախադասությամբ տեղ գտան արևմտյան լրատվամիջոցներում: Սկզբում բացասական ընդունեցի, բայց հետո եկա այն եզրահանգման, որ պետք էր նաև հակա-ն գրել, մեդալի մյուս կողմն էլ ցույց տալ, որպեսզի ձևավորվի այն հիմնավոր պատկերը, որ Հայաստանում ԶԼՄ-ներն ազատ են, գրում են, հակա-գրողներին էլ որևէ բան չի սպառնում, ինչպես օրինակ դա կարող էր լինել հարևան երկրում:

Եվ վերջում` ինչ կուզենայի տեսնել, որ բավարար չափով չտեսա: Նախ միջազգային մամուլի անդրադարձներն ավելի օպերատիվ պետք է թարգմանվեին ու տեղ գտնեին հայկական մամուլում, հատկապես այն հոդվածները, որտեղ Քիմի այցի ներքո իրականում Հայաստանի, հայերի PR էր:
Հայկական մամուլը գրեթե չանդրադարձավ բավականին մեծ թվով հետևորդներ ունեցող արևմտյան սոցցանցային էջերին, որոնք միանշանակ մեդիա ռեսուրս են, և որոնք ևս լուսաբանեցին Քիմի այցը:
Որևէ որակյալ վերլուծություն չտեսա Քիմի այցի թեմայով, չնայած հուսով եմ` կտեսնեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել