Համոզվա՞ծ եք, որ Հայաստանը կարող է Սինգապուրի պես թռիչք կատարել... Այդ դեպքում փորձեք լուծել այս խնդիրը, որն առաջարկվել է ՏԱՍՆՉՈՐՍ տարեկան աշակերտներին՝ Սինգապուրում անցկացված դպրոցական օլիմպիադայում...

Ալբերտը և Բեռնարդը նոր են ծանոթացել գեղեցկուհի Շերիլի հետ և ցանկանում են իմանալ նրա ծննդյան օրը: Շերիլը նրանց համար գրում է 10 տարբերակ՝

Մայիսի 15, Մայիսի 16, Մայիսի 19

Հունիսի 17, Հունիսի 18

Հուլիսի 14, Հուլիսի 16

Օգոստոսի 14, Օգոստոսի 15, Օգոստոսի 17

Հետո Շերիլն առանձին-առանձին մոտենում է երկուսին՝ Ալբերտին ասում է միայն ամիսը, իսկ Բեռնարտին՝ միայն ամսաթիվը, այսինքն՝ թիվը:

Ալբերտն ասում է. «Ես չգիտեմ, թե երբ է ծնվել Շերիլը, բայց գիտեմ, որ Բեռնարդն էլ չգիտի»:

Լսելով դա՝ Բեռնարդն ասում է. «Սկզբից ես էլ չգիտեի, բայց Ալբերտի ասածից հետո հիմա արդեն գիտեմ»:

Ալբերտն արձագանքում է. «Ուրեմն հիմա արդեն ես էլ գիտեմ, թե երբ է ծնվել Շերիլը»:

Իսկ դուք կռահեցի՞ք, թե երբ է ծնվել Շերիլը: Այս խնդիրը լայն տարածում է ստացել համացանցում, և հիմա դրա վրա մարդիկ գլուխ են կոտրում աշխարհի տարբեր ծայրերում: Ի դեպ, առաջարկում եմ Հայաստանի կրթության և գիտության նախարարին օգտագործել այս խնդիրը նաև Հայաստանում անցկացվող օլիմպիադաներում: Եթե մեր երեխաները կարողանան լուծել, ուրեմն հաստատ Սինգապուր կդառնանք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել