«Անկախություն». շաբաթաթերթ, որ հիմնադրվել է Ազգային ինքնորոշում միավորման» կողմից  1987 թվականի հոկտեմբերի 24-ին ԽՍՀՄ-ի Հայաստանի Հանրապետությունում, ընդհատակյա պայմաններում: Փաստորեն, խորհրդային բռնապետության պայմաններում Հայաստանում ստեղծված առաջին ազատ, անկախ շաբաթաթերթն էր: Թերթի գոյության ամենաբեղուն տարիներն են համարվում 1989-1992 թթ., երբ թերթն ունեցավ 150-200 հազար տպաքանակ: Այդ տարիներին թերթի հեղինակության բարձրացմանն ու առաջընթացն ապահովեցին երիտասարդ լրագրողներ Երազիկ Գրիգորյանը (հետագայում լեզվի տեսչության պատասխանատու աշխատող), Սուրեն Գեղամյանը (արևելագետ), Վահան Ամատունին (ԽՍՀՄ և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ) և այլոք:
Թերթը իր մեջ ներառեց կյանքի բոլոր ոլորտները՝ ընդհուպ ղարաբաղյան պատերազմի ոգին ու շունչը բարձրացնող հոդվածները: Թերթը, կատարելով իր առջև դրված մինիմալ խնդիրը, դադարեցրեց իր գործունեությունը: Թերթը իր գոյատևման համար պարտական է ԱԻՄ կազմակերպության ղեկավար և հիմնադիր Պարույր Հայրիկյանին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել