Ուրեմն էսօր երկու հետաքրքիր երկու լուր տարածվեց: Առաջինը, որ ՀՀ և ՌԴ ԱԳՆ քաղաքական խորհրդատվություն են անցկացրել, և երկրորդը՝ ռուսական ռազմազաբան որոշել է մայիսին խոշոր ռազմական շքերթ անել Երևանում և Գյումրիում: Հիմա շատ հետաքրքիր հարց է առաջանում: Երբ վերջին օրերին հատկապես արևմտյան երկրների և Հայաստանի միջև Ցեղասպանության հարցում բավական դրական և արդյունավետ գործակցություն է սկսվել, և ինչի շնորհիվ Թուրքիան, մեղմ ասած, ծանր դրության մեջ է հայտնվել, ռուսական էս ավանտյուրա խաղերն ո՞ւմ դեմ են ուղղված, ո՞ւմ են ինչ ուզում ցույց տալ և ո՞ւմ են փորձում հոգեբանորեն ճնշել իրենց ռազմական և քաղաքական տրյուկներով: Ենթադրում եմ՝ տղերքը փորձում են թուրքերին ցույց տալ, որ իրենք մենակ չեն Հայաստանի և աշխարհի դեմ։ ՃՃՃ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել