Ադրբեջանի քաղաքական իսթեբլիշմենթն ու քարոզչամեքենան գերազանցեց ինքն իրեն Վատիկանի պատարագին հետևած արձագանքներում առկա մառազմի տեսակարար կշռի հարցում։ Ադրբեջանցի պատգամավորներից մեկն ամենայն լրջությամբ հայտարարել է, որ սա հետևանք է նրա, որ Ֆրանցիսկոսը հայտնի ալկոհոլիկ է ու շուրջ 10 կին ունի, որոնցից մի քանիսը հայ են, իսկ ադրբեջանական մեդիա դաշտի հանճարներից մեկը թյուրքական քոչվորի տիպիկ մտածելակերպ է միացրել ու հայտարարել է, որ Թուրքիայի համար հսկայական պարտություն նշանակող իրադարձության պատճառը նրանում է, որ Թուրքիան չի հետևում Ադրբեջանի օրինակին ու Ալիևի պես թանկարժեք նվերներ չի մատուցել ժամանակին Պապին, դրա համար էլ Ադրբեջանին վնասող հայտարարություններ չեն արվում, իսկ Թուրքիային վնասող հայտարարություններ արվում են։
Առաջին հանճարի մասով ինձ միայն մի բան է հետաքրքրում. մի կողմ դնենք այն, որ իր այդ հայտարարությամբ այս փառահեղ ապուշը փաստորեն վիրավորում է Պապին ու ի դեմս նրա՝ միլիարդից ավելի կաթոլիկների, որոնք սփռված են ամբողջ աշխարհում։ Ինձ հետաքրքիր է, Պապին ալկոհոլիզմի ու ոչ ադեկվատ լինելու մեջ մեղադրող այդ հայվանը գոնե մեկ անգամ տեսե՞լ է իրենց հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեին, որն ասես թմրամոլ կավատի էնցիկլոպեդիկ իլյուստրացիա լինի...
Դե իսկ թանկ նվերներ տալով՝ դիվանագիտական դրական իմիջն իրոք բխում է խավիարային քաղաքականության լոգիկայից, ու զավեշտը նրանում է, որ Ադրբեջանում իրոք շատ շատերն են հավատում, որ կարելի է Պապին կաշառել ինչ-որ նվերներով, ու հենց դրա համար Ադրբեջանի հասցեին սուր հայտարարություններ չեն արվում, մինչդեռ նման հայտարարություններ արվում են, ու Ադրբեջանին եթե հիշատակում էլ են արևմտյան աշխարհում, ապա դա ավտորիտար ու բռնատիրական ռեժիմ ունեցող երկրների քննարկումների համատեքստում է լինում կամ էլ բարբարոսության, իսկ մնացած պարագայում Ադրբեջանին բանի տեղ դնող չկա։
Իրոք արդեն չեմ էլ հասկանում՝ լա՞վ է, թե՞ վատ, որ մեր ոխերիմ հարևաններն այս աստիճան բթամիտ են։ Ախր սա արդեն պաթոլոգիա է, հասկանո՞ւմ եք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել