87 տարեկանում վախճանվել է նշանավոր գերմանացի գրող և քանդակագործ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունտեր Գրասսը:
Ամենահակասական մարդկանցից մեկը ողջ աշխարհում: Իր համոզմունքներով, իր դիրքորոշումներով, իր հակաիսրայելական հստակ կեցվածքով...
1985 թվականին մի խումբ երիտասարդ արվեստագետների գործուղեցին Արևմտյան Գերմանիա: Եղանք Շլեզվիգ-Գոլշտեյնում, որտեղ ապրում էր նշանավոր գրողը: Նրա նշանավոր եռերգությունը շատերս էինք կարդացել, ուստի անհամբերությամբ սպասում էինք նրա հետ հանդիպմանը: Մենք 11 հոգի էինք: Իր տուն չհրավիրեց, հանդիպումը կայացավ քաղաքային թատրոնի մեծ ու ընդարձակ սրճարանում: Եկավ պայմանավորված ժամից 45 րոպե ուշացումով: Ու ես հիասթափվեցի գերմանական ճշտապահություն արտահայտությունից: Խոսեց մոտ մեկ ժամ արդի կինոյի մասին: Հայհոյեց ԴԵՖԱ կինոստուդիային, որը պատկանում էր Դեմոկրատական Գերմանիային: Առանձնակի ոգևորությամբ խոսեց ֆրանսիական կինոյի և մասնավորաբար ճապոնացի կինոռեժիսոր Ակիրա Կուրոսավայի մասին: Շատ էր հավանում նրա «Լիր արքա»–ն: Հետո հանկարծ փոխեց թեման ու անցավ Սալվադոր Դալիին: Չէր ընդունում, մերժում էր... Հիմնավորում էր իր դիրքորոշումը...
Զարմանալի, զարմանալի մարդ էր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել