Շառլի զարմանալի պատասխանը

«Մասնակցելո՞ւ եք ապրիլի 24-ի միջոցառումներին»,- հարցնում է լրագրողը մեծանուն Շառլ Ազնավուրին: «Ոչ։ Պետք է չեզոք մարդ ունենանք։ Եթե գնամ, կդառնամ թուրքերի թշնամին։ Ես նրանց թշնամին չեմ, նրանք դա գիտեն և խոսում են այդ մասին։ Սակայն եթե շարունակեմ, ապա կդառնամ այդ թշնամին»,- պատասխանում է աշխարահռչակ հայը։ Պատասխանն ինձ զարմացրեց. Շառլը, հավանաբար, մոռացել է, որ թուրքերի հետ բարեկամ կամ թշնամի լինելուց առաջ՝ Հայաստանի դեսպանն է, կարգավիճակ, որը նույնանում է պետության հետ: Միշտ այսպես է պատահում, երբ աշխարահռչակ մտավորականի ծառայությունները սխալ ձևաչափով են ծառայեցնում հայրենիքի շահերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել