Հայաստանում մի շատ վատ երևույթ գոյություն ունի, որը բնորոշ է բարդույթավորված, լավ ու վատի, արժանապատվության տարրական կանոնները խառնած հասարակություններին, երբ բոլորը որևէ մեկին թիրախ են ընտրում ու սկսում են ոչնչացնել: Մի ժամանակ Անժելա Սարգսյանին էին ոչնչացնում, հիմա թիրախ է ընտրված Եվա Ռիվասը, վաղը կընտրեն մեկ այլ մարդու:
Ժամանակին` 60-ականներին, մի երգիչ կար` Մարկ Արյան, Ֆրանսիայից եկել էր Հայաստան ու լավ էլ երգում էր: Հետո Թուրքիայում համերգ էր տվել ու մի քանի երգ թուրքերեն էր երգել: Այդ մարդուն սկսեցին համազգային կերպով ոչնչացնել` դարձրել էին ազգի թշնամի: 1988-ին էլ թիրախ էր ընտրվել դերասանահու Վիոլետա Գևորգյանին: Ողջ ազգը այդ խեղճ կնոջ վրա ինքնահաստատվում էր: Բառիս բուն իմաստով հալածում էին` մեծ ու փոքր, գագետ ու անգրագետ: 
Հիմա բոլորի պրոբլեմը Եվա Ռիվասն է դարձել, ամեն մեկն իր ոչնչացնող խոսքը պետք է ասի: Ամեն մի խոսքը տարբեր անկյուններով քննարկում են, ազգի արժանապատվությունը պաշտպանում այդ կնոջից: 
Կին է, իր համար երգում է, ում դուրը գալիս է, թող լսի, ումը ոչ` թող չլսի: Երաժշտական քննադատները, եթե այդպիսիք մնացել են, թող գնահատեն: Հիմա մի երկու տող է գրել, բոլորի ազգային արժանապատվությունը վիրավորվել է, բայց երբ ամեն որ հանրապետականներն իրենց ստորացնում են` կուլ են տալիս: 
Հանգիստ թողեք այդ կնոջը, վաղը կարող է ձեր հերթը գա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել