Գուցե մի փոքր վաղաժամ է իմ մտահոգությունը, այդուհանդերձ, մի փոքր զարմանալի է Շարլ Ազնավուրի լռությունը, Վատիկանում նրա չգտնվելու հանգամանքը և այլն, և այլն...
Գուցե այս մտահոգությունը տեղեկատվության պակասի հետևա՞նք է, չեմ կարող պնդել, այդուհանդերձ, այսպիսի կարևորագույն ժամանակահատվածում, երբ առանց այլևայլության միջազգային հանրության ուշադրությունը գնալով էլ ավելի է սևեռվում մեր երկրի ուղղությամբ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, երբ բազմաթիվ երկրների պատվիրակություններ ու անհատներ պատրաստվում են այցելել Հայաստան, Շարլ Ազնավուրի լռությունը, և առհասարակ, այս ողջ գործընթացում նրա մասնակցության բացակայությունը տարակուսանքի տեղիք է տալիս…
Ի՞նչ է պատահել, Ազնավո՛ւր…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել