«Քիմ Քարդաշյանը եկել է հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը, և նա միլիոնավոր երկրպագուներ ունի: Եթե նա ինչ-որ բան անում է կամ գրում է, դա մեզ համար հրաշալի PR է: Մարդկանց մեծամասնությունը նույնիսկ չգիտի՝ որտեղ է Հայաստանը»,- Բրիտանական The guardian պարբերականին ասել է 
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Մեկը լիներ՝ տիկին Հրանուշի հետ մի բան աներ, որ էլ չզբաղվեր դրսերում անիմաստ ինտերվյուներ տալով: Ինչ ա նշանակում՝ բրիտանական ամսագրին ասել, որ մարդկանց մեծամասնությունը Հայաստանի տեղը չգիտի: Լավ է չի ասել՝ թուրքերը շատ գիտեին մեր տեղը, որ մի հատ էլ ցեղասպանություն իրականացնեին: Էն որ էս կնոջ ֆայմի գործակիզը զրո է, նորություն չի, բայց որ նրան չեն արգելել դրսերում հեղինակավոր լրատվամիջոցներին ինքնագլուխ հարցազրույցներ տալ, սա էլ արդեն ուրիշի ֆայմի գործակցի բացակայության մասին է վկայում: Առհասարակ, կարելի է մի հատ ցուցակ կազմել, որոնց մեջ ընդգրկվածներին արգելվի դրսերում հարցազրույցներ տալ՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով իհարկե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել