Հականիշներով ենք մեզ շրջապատել. որտեղ լավը կա, էնտեղ պետք է վատը տեսնենք... Դրականը կքննադատենք այնքան, մինչև այն դարձնենք բացասական երևույթ... Մարդկանց բարոյականն ենք չափում, մեր մեջ մարդկային բան չի մնացել... Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգում ենք` չմոռանալով այդ հիշատակը առևտրի վերածել... Երկրորդական մանրուքներին այնքան ենք տրվել, մոռացել առաջնային խնդիրները, որ այժմ առաջնայինն ու երկրորդականը տեղերով փոխվել են... Գաղափարախոսությունն ազգայինից վերածել ենք կուսակցականի, արդյունքում ազգային գաղափարախոսությունն այսօր կուսակցական մակարդակով անհատի պաշտամունքի ենք վերափոխել... Մարդկայնության այնպես կարոտ ենք մնացել, որ դեմքներիս դրա կեղծ դիմակն ենք դրել` այլևս բարոյական դիմակը մարդկային դեմքի հետ շփոթելով... Փոքրուց կնքվում ենք քրիստոնյա, եկեղեցի ենք մտնում` մեղքերը քավելու, դուրս ենք գալիս դռնից` մեղքեր գործելու... Պահանջում ենք արդարություն, բայց ամենափոքր իսկ հնարավորությունն ենք օգտագործում օրենքը շրջանցելու...
Բայց երևի մի օր մեզանում մի բան կփոխվի... Երբ լավի մեջ բարին տեսնենք, դրականում` գեղեցիկը, իսկ բացասականը սովամահ անենք անտարբերությամբ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել