Հռոմի պապի երեկվա հայտարարությունն, անշուշտ, բեկումնային կարող է լինել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում՝ ստեղծելով իրավաքաղաքական նոր համատեքստ: Մեր դիվանագիտությունը, քաղաքական միտքը պետք է պատրաստ լինեն նոր՝ ավելի բարենպաստ միջավայրին:
Ի վերջո, ի՞նչ ենք մենք ուզում. պատժե՞լ Թուրքիային: Հազիվ թե դա ռացիոնալ լինի, որովհետև այդ դեպքում հայտնվելու ենք Անկարայի ու այլոց հարաբերությունների հորձանատում: 
Պատմակա՞ն արդարությունն ենք ուզում վերականգնել: Դա էլ տարողունակ հասկացողություն է: Եթե դրա տակ հասկանում ենք հողային պահանջն ու Մեծ Հայաստանի ստեղծումը, դա իրական քաղաքականության հետ աղերս չունի:
Ինձ համար կարևոր է, որ միջազգային նոր իրողությունները ստիպեն, որ, ի վերջո, Թուրքիան առերեսվի պատմության հետ ու գնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման: Սա կլինի 100-ամյա տարելիցի հիմնական խորհուրդը: Ցեղասպանության ճանաչումն, առաջին հերթին, անհրաժեշտ է թուրքական հասարակությանը՝ իր զարգացման ընթացքը հարթելու ճանապարհին: Այդ դեպքում կունենանք եվրոպական մտածելակերպ ունեցող ու կանխատեսելի հարևան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել