immunnaya-sistemaMashable.am-ը գրում է.

Իմունային համակարգը իրենից ներկայացնում է պաշտպանիչ մեխանիզմ: Երբ այն թույլանում է հաճախ կարող եք հիվանդանալ: Ահա մի քանի ախտանշաններ, երբ իմունային համակարգը թույլ է լինում:

1. Հոգնածություն

Իհարկե հոգնածությունը կարող է լինել տարբեր պատճառներով, սակայն եթե այն խրոնիկ է դառնում, ապա հնարավոր է, որ ձեր իմունային համակարգը թույլ է:

2. Հաճախ եք հիվանդանում

Եթե ամեն ամիս հիվանդանում եք, դա նորմալ չէ, ուրեմն պետք է բարձրացնեք իմունային համակարգը:

3. Եթե շատ ալերգիկ եք՝ ծաղիկներից, փոշուց, արևից և այլն, ապա դա ևս կարող է լինել թույլ իմունիտետի ախտանշաններ:

4.Եթե վերքերը ուշ են լավանում և անընդհատ ցավում են կամ մեծանում:

Ինչպես բարձրացնել իմունիտետը

1. Պետք է շատ ուտել բանջարեղեններ և մրգեր, որտեղ առկա է վիտամին Ց՝ նարինջ, խաղող, մանդարին, լոլիկ:

2. Հարկավոր է մաքրասեր լինել: Իհարկե կթվա անհեթեթություն է և կմտածեք, թե դա ինչ կապ ունի իմունիտետի հետ, բայց հավատացեք իմունային համակարգը սիրում է, երբ դրա մասին հոգ են տանում: Չմոռանաք ուտելուց առաջ լվանալ ձեռքերը:

3. Հնարավորինս հանգիստ քնեք և ազատվեք սթրեսներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել