Կյանքը այնպես է կառուցված, որ չես կարող պարզ աչքերով ու պարզ մտքով հասկանալ այն, ուստի բոլոր մարդկանց ասեմ, որ երբ նվիրվում ենք ուրիշներին, հատկապես պետք է մի բանում համոզված լինենք`արդյոք կյանքում չի՞ գա մի պահ, երբ հոգով սոված կլինենք, մեր ամբողջ հացը մեր ընկերներին տալուց ուղղակի պետք է մի պահ մտածենք, որ դրանից պետք է մի փոքր փշուր տանք ինքներս մեզ, քանզի իրոք որ օր է գալիս, երբ սովածության մեջ է հայտնվում մեր հոգին: Հիշեն՛ք մի բան, որ մենք նաև մեր ընկերն ենք, ուստի մի փշուրն անգամ կարող է մեր ամենամեծ ցավը մեղմել: Կյանքում հոգու սով ունենալը նշանակում է կախված լինել անդունդից: Երբ ամբողջ հոգով նվիրվում ենք մեր սիրելիներին, եկե՛ք չմոռանանք, որ եթե մենք չլինենք մեր սիրելին, չենք կարող սիրել, ուստի մենք գոնե մի պահ պետք է մեզ գտնենք ինքներս մեր մեջ, այլ ո՛չ թե այն մարդու մեջ, ում սիրում ենք, հիշենք մի բան, որ նաև ինքներս պետք է մեզ սիրենք չնչին, գոնե չնչին չափով, քանզի բոլորս էլլ զգացած կլինենք` քանի օրերը անցնում են մենք մնում ենք մենակ, ամեն ինչ քիչ-քիչ ավարտվում է, օր է գալիս, երբ ինքներս ենք միայն մեզ հետ մնում, ու ինքներս ենք միայն մեզ գրկում, չմոռանա՛նք, որ շատ ցուրտ է, երբ մենակության մեջ անգամ դու ինքդ քեզ հետ չես:
Երբ մի պահ է գալիս, երբ մենք որոնում ենք մեկին, ով մեզ շունչ կտա, եկե՛ք ուղղակի չմոռանանք մի բան, որ կյանքում ինքներս մեր օդով պետք է շնչենք, ինքներս մեր հոգով պետք է ապրենք, հիշենք մի բան, որ կյանքում չի մահանում երեք բան` ԾՆՈՂԸ, ՍԵՐԸ, ԿՅԱՆՔԸ: Եկե՛ք ապրենք այդ ամենով, զգանք կյանքը, վայելենք սերը ու սիրենք մեր ծնողներին: Չմոռանան՛ք, որ նաև անսահմանությունը սահման ունի, ուստի եկեք ինքներս մեր ձեռքերով գծենք այն անսահմանությունը, որ մեզ համար սահման չի ունենա, եկե՛ք չսպասենք, այլ ինքներս ժամանակը առաջ բրդենք, եկեք չմտածենք երկար, քանզի երկար մտածելու ժամանակ խաղը անակնկալ է մատուցում և ավելի է այն բարդացնում, չմոռանանք անցյալը, քանզի դա մեր ծննդյան վկայականն է ու չմոռանանք ամենակարևորը՝ որ երազը լինում է գեղեցիկ :
Սա է կյանքը, միայն մեկ բառով՝ ամենամեծ ցավը հոգու սովածությունն է, երբ քո հացով կշտանում են, իսկ դու ինքդ քո հացով սովամահ ես լինում: Մեկ փշուր պահեք, կյանքը անավարտ է, ինչ իմանաս՝ գուցե շատ երկար ես ապրելու ու զգալու:
Մնացեք այն, ինչ կաք, դուք արդեն ինքներդ ձեզ համար մի խորհուրդ եք, մոռացեք այն մարդկանց փորձերը, որոնցով նրանք արդեն ապրել են ս տեղծեք ձերը:
Ամեն օր ապրեք մեկ օրով, քանզի կյանքը միայն մեկ անգամ չի տրվում, կյանքը ամեն օր է տրվում:
Ու մի մոռացեք ևս մեկ բան, որ դուք տեսնում եք, դուք կույր չեք, տեսեք անտեսանելին ու ապրեք այնքան, ինչքան որ կցանկանաք :
Ես Սիրում եմ կյանքը :
Հեղինակ`Վանիկ Հովակիմյան (Անանուն)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել