Զարմանալի է, այսօր մեր պատմագիտությունը դեռ չի տվել Լենինի «հայանպաստ» գործունեության գնահատականը: Դեռ դպրոցական նստարանից մեզ էր մատուցվում այն անհեթեթ թեզը, թե Լենինի ու բոլշևիկյան կուսակցության ջանքերով միայն հայության արևելյան հատվածը փրկվեց Ցեղասպանությունից… Անգամ Լենինին ու կոմկուսին էին վերագրվում Սարդարապատի, Բաշ-Ապարանի հաղթանակները: Իհարկե, Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի մասին «համեստորեն» լռում էին կամ հայածախ այդ պայմանագրերը վերագրում Դաշնակցությանը:
Սակայն, մեջբերենք Սիոնի իմաստուններին. «Քաղաքական ազատությունը գաղափար է, ոչ թե փաստ: Այդ գաղափարը պետք է օգտագործել, երբ անհրաժեշտ է ժողովրդի ուժերը գաղափարական խայծով հրապուրել սեփական կուսակցության կողմը, եթե վերջինս մտադիր է կործանել մյուսին` իշխանությունը տնօրինողներին»:
Այսինքն` առաջնորդվելով հենց այս սկզբունքներով` ժողովրդի այդ դուսպրծուկները նախապատրաստեցին հեղափոխությունը` օգտագործելով իրենց զինանոցում ունեցած (իրենց հրամցրած) բոլոր միջոցները. 
Էլի մեջբերենք Սիոնի իմաստուններին.
«Մենք միշտ ազդել ենք մարդկային մտքի ամենազգայուն լարերի` հաշվարկի, մարդու` նյութական բարիքների անհագուրդ պահանջների վրա: 
…Թուլություններից յուրաքանչյուրը, առանձին վերցրած, ունակ է նախաձեռնություն սպանել` մարդկանց կամքը հանձնելով իրենց իսկ գործունեության գնորդի տնօրինությանը: Արիստոկրատիան, ըստ իրավունքի, օգտվելով բանվորների աշխատանքից, շահագրգռված էր, որ բանվորները լինեն կուշտ, առողջ և ամուր: …Մինչդեռ արիստոկրատիայի ոչնչացումով նա ընկնում է …հարստացած սրիկաների շահագործման տակ…»
«Հանճարեղ առաջնորդ» հորջորջված պետական դավաճանն իր բարոյահոգեբանական կերպարով էլ, ըստ էության, աչքի չէր ընկնում: Նրա մոտ դեռ հեղափոխությունից շատ տարիներ առաջ հոգեկան խանգարման նշաններ են ի հայտ եկել: Հայտնի է, որ կյանքի մայրամուտին Լենինը ֆիզիկական լիակատար քայքայման էր հասել: Եվ նման ճիվաղի քմահաճույքին էին հանձնված տասնյակ միլիոնավոր մարդկանց ճակատագրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել