Հռոմի պապի պատարագը քաղաքական, իսկ Քիմի՝ Հայաստան այցը սոցիալական իմաստով ցնցեց միջազգային մամուլն ու կատաղեցրեց պաշտոնական Անկարային: Ես վերջին տարիներին չեմ հիշում մի իրադարձություն կամ դեպք, որը կստիպեր միջազգային մամուլին էսքան անդրադառնալ Հայաստանին, էն էլ դրական լույսի ներքո:
Հռոմի պապի երեկվա պատարագը բոլոր փնտրող համակարգերի «թոփերում» էր ու է... Դե Քիմի մասին էլ չասած: Ու զարմանալին էն ա, որ ստեղծված իրավիճակում կան մարդիկ, ովքեր փորձում են շահարկել, կծոտել կամ պիտակավորել:
Ցավալի ա, որ նախանձը կամ սեփական կոմպլեքսները թույլ չեն տալիս ուրախանալ իրադարձություններից, որոնք օբյեկտիվորեն ուրախալի են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել