Family time: North West toted a £600 Sony Nex-7 camera  as she paid a visit to the Geghard Monastery in Armenia with her famous mother Kim Kardasian, father Kanye West and her aunt Khloe Kardashian on ThursdayԿարծում եմ՝ Քարդաշյանների այցի շոուի էլեմենտի կուլմինացիոն կետը երեկ էր, և այն ամբողջովին ստացվեց՝ գեղեցիկ, հիշվող, էմոցիոնալ ու դրական վերջակետ դնելով այս մեծ ու մեդիա դաշտն ամբողջովին գրաված իրադարձության վրա։
Առավել քան վստահ եմ, որ ամեն ինչը պլանավորված էր հենց սկզբից, ու Քանյեն սպոնտան չնետեց իրեն ջուրը։ Չմոռանանք, որ Քարդաշյանն ու իր ամուսինը Հայաստան էին եկել առաջին հերթին իրենց ռիալիթի շոուի հերթական էպիզոդի համար նկարահանումներ անելու, և այժմ պատկերացրեք, թե ինչ տպավորիչ կադրեր են նրանք իրենց հետ տանելու՝ որպես այդ էպիզոդի եղրափակիչ մաս. Քանյեն անվճար համերգ է տալիս ու կես ժամում տասնյակ հազարավոր մարդկանց է հավաքում կեսգիշերին, իսկ հետո իրեն գցում է ջուրը, և նրան հետևում են տասնյակ հայ երկրպագուներ... Շոուն, անկասկած, ստացված կարելի է համարել։
Ու սա այն դեպքերից է, երբ ոչ մի դատապարտող խոսք ասել չեմ կարող, քանի որ օգուտ ու հաճույք ստացան թե՛ շոուն անողները, թե՛ շոուին հետևողները։ Կարծում եմ, որ Քարդաշյանը, իր քույրերը, բարեկամներն ու հատկապես Քանյեն խիստ դրական լիցքերով հեռացան Հայաստանից և միևնույն ժամանակ Հայաստանում իրենց մասին դրական նստվածք թողեցին։ Էլ չասեմ, թե ինչ պոզիտիվ փիար էֆեկտ ունեցավ այս այցը մեր եկրի համար, միայն նայեք, թե ինչ դրական ֆոնին էին լուսաբանում Քարդաշյանի այցը արտասահմանյան պարբերականներն ու այլ ԶԼՄ-ները։
Մի խոսքով, կեցցե՛ք, Քարդաշյաններ, կեցցե՛ս, Քանյե։ Ով ինչ ուզում է ասի, ես ուրախ եմ, որ ձեր պես հայրենակիցներ ու բարեկամներ ունենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել