Picture perfect: The pair posed for more pictures in between their meetings at the government building in YerevanԳրեթե մեկ շաբաթ համացանցը քիմապատման մեջ էր: Ես անկեղծ ուրախ եմ: Չգիտեմ՝ որ գեղցին ինչպես արձագանքեց, բայց Քիմը շատ էլ հաճելի կին է, գայթակղիչ և իր բարեմասնությունները չէր օգտագործում ու չի օգտագործել ընտրություններ կեղծելու համար, կեղծողների համար, չի կանգնել սեփական ժողովրդի վրա կրակելու հրաման տված և իրականացրած լակոտ-լուկուտների կողքին: «Փեսեն» էլ՝ մեր սև ախպերը, երեկ ցուցանեց ազատության գինը՝ վերահաստատելով այն ասացվածքը, որ ձուկ բռնողը թրջվելուց չպիտի վախենա, ինչը պակասում է բոլորիս: Գիտենք, բայց չենք կիրառում:
Ինչ խոսք, կարևորագույն, շուրջ մեկ դար սպասված իրադարձություն էր Հռոմի Պապի մատուցած պատարագը, և Փառք Աստծո, որ այնտեղ էր Արամ Ա կաթողիկոսը, ում պահվածքն, իր տեսակի մեջ, Քանյե Ուեսթի պահվածքից չէր տարբերվում: Մենք հպարտությամբ ըմբոշխնեցինք կաթողիկոսի ոչ միայն անթերի ու տեղին ասված խոսքը, այլև աշխարհին ապացուցեցինք, որ հայոց հոգևոր աշխարհում, հաստատ, գոնե մեկ որոշող ունենք, հովիվ ունենք, հայրապետ ունենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել