Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ամուսնու` հայտնի ռեփ երգիչ Քանյե Ուեսթի` Կարապի լճում կատարած խելահեղ արարքին.

«Ինչ խելահեղ գիշեր էր։ Քանյեն ինձ արթնացրեց և ասաց, որ անվճար համերգ է տալիս Երևանում։ Հագա սպորտային տաբատս, և մենք դուրս եկանք։ Այնտեղ հազարավոր մարդիկ էին հավաքվել։ Քանյեն նետվեց Կարապի լիճը, որպեսզի ավելի մոտ լինի հակառակ կողմի երկրպագուներին, և, նրան հետևելով, մի խումբ մարդիկ նույնպես նետվեցին լիճը։ Ես շատ անհանգստացած էի, բայց դա հետաքրքիր և խելահեղ գիշեր էր։ Շատ ուրախ եմ, որ Հայաստանում իմ վերջին գիշերն այսպես լիցքաթափվեցի բոլորի հետ»։

Այսօր Քարդաշյանները մեկնում են Երևանից։

What a crazy night! Kanye wakes me up & says hes doing a free concert in Yerevan, Armenia! I throw on sweats & we head...

Posted by Kim Kardashian on Sunday, April 12, 2015
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել