Hraparak.am-ը գրում է.

Մեր Շամշյանը «քեֆս բերում է»: Ինքը պայքարող տեսակ է ու չի ուզում հանձնվել՝ ո՞նց թե, Քիմի թեման չի պրծնելու՞, որ «ավտովթարների, դժբախտ պատահարների թեման տեղն ընկնի»:  Էլ էդքան համբերություն չունի, դիտումները զրոյացվում են, մարդիկ չեն էլ ուզում իմանալ, որ մահ կա, դժբախտություն կա: Ոնց որ թե լրիվ իրենց կորցրել են:

նստի՝ սպասի՞, թե երբ է Քիմը գնալու: Դրանով էլ պրծում չի լինելու: Հետո էլ՝ Քիմը էստեղ էն ասաց, էնտեղ՝ էն ասաց… Ու ելքը գտավ:

Շամշյանն ընդդեմ Քիմ Քարդաշյանի՝ «Կիկոսի մահը» սցենարով սկսեց աշխատել: «Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Հրանուշ Հակոբյանը տեղափոխվել է հիվանդանոց» վերտառությամբ հոդված տեղադրեց: Դե հիմա տեսնեմ ի՞նչ եք անելու: Ձեր Հրուշ տոտուն մատաղ եմ անում: Կմտնեն ու կտեսնեն, որ հիվանդանոցում 21- ամյա Հրանուշ Հակոբյանն է, համարյա անվնաս… Որ բան ուզեն ասելու, կգոռամ՝ կարող ա՞ Հրանուշ Հակոբյանը չի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել