«Հայաստանի սոցիալիստական շարժումը» և «Ազգային արժեքների պահպանման ճակատ» հասարակական կազմակերպությունները հայտարարել էին, որ որոշել են ապրիլի 11-ին կառավարության շենքի դիմաց պիկետ կազմակերպել: Նախաձեռնության ընթացքում նրանք հայտարարել էին, որ պատրաստվում են նամակ ուղղել վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ Քիմ Քարդաշյանին պետական մակարդակով ընդունելու և հայկական արժեհամակարգը վտանգի տակ դնելու համար: Սակայն հասկանալով, որ անհաջող ակցիա է՝ նախաձեռնությունը տեղի չունեցավ: «Քիմ Քարդաշյանի այցով Հայաստան բրենդը գովազդվում է, դա նորմալ է, բայց մենք չենք ընդունում տվյալ երևույթին որպես անբարոյական, այսինքն` ինչ-որ տեղ պետք է օգտագործվի: Մեր խնդիրը հետևյալն է, որ մեր կառավարությունը, պետական մարմիններն ինչքան հնարավոր է շքանշաններ և պետական պարգևներ չհանձնեն Քիմ Քարդաշյանին»,- ասել են այդ արդեն իսկ չեղյալ հայտարարված նախաձեռնության շրջանակներում: Իմ կարծիքով՝ ծիծաղելի է փորձել ինչ-որ բան անել ի վնաս Քիմի՝ 8-օրյա այցի շրջանակներում:

Հ.Գ. Հորդորում եմ, որ չխոչընդոտեն իրենց PR-վելով.... Քանի որ արդեն իսկ 3 օր է, ինչ աշխարհով մեկ խոսում են Հայաստանի, Ցեղասպանության մասին։ Փաստ է, որ Քիմն արեց այն, ինչ երբևէ ոչ մեկի չէր հաջողվել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել