Տեխասցի ուսանողուհին անակնկալ կերպով փառքի է արժանացրել իրեն և իր շանը՝ տնային կենդանու մասին նկարահանելով տեսանյութ: Այն աշխատանքային օրը սկսելու մասին է: Տեսանյութում Դուդլի անունով շունը պատրաստվում է աշխատանքի` ինչպես միջին տարիքի տղամարդ: Հերոս շունը տարբերվում է մարդուց միայն ձեռքերի պատճառով, որոնք օգնում են նրան կոճկելու վերնաշապիկը, իսկ մարդուց այն տարբերվում է միայն արտահայտիչ շան մռութով: Այս մասին գրում է The Highlander տեխասյան թերթը:
Դուդլիի մասին տեսանյութը Չարլի Կիլպատրիկը նկարահանել է հասարակայնության հետ կապերի համալսարանական դասընթացի համար: Աղջիկն ուներ ընտրության հնարավորություն՝ ստեղծել բլոգ կամ նկարահանել տեսանյութ, որը 1,5 ամսում 1000 դիտում կունենար: Չարլի Կիլպատրիկի տեսանյութը 1000 դիտում է ունեցել միայն մի քանի օրում: Ներկայում դիտումների քանակը հասնում է 700 հազարի:
1,5 րոպե տևողությամբ տեսահոլովակի սյուժեն շատ պարզ է: Շունը պատրաստվում է գնալ աշխատանքի, արթնանում է զարթուցիչի ձայնից, ձգվում, ձեռքերով հանում աչքերի կապիչը, հագնում վերնաշապիկը, մաքրում ատամներն ու նստում նախաճաշելու: Տեսահոլովակի ողջ ընթացքում դժվար է հասկանալ` որտե՞ղ է գտնվում է մարդը, ո՞ւմ ձեռքերն են օգնում շանն իրեն կարգի բերելու գործում:
Ուսանողուհու օգտահաշվից կարելի է դատել, թե նա որտեղից է վերցրել Դուդլի հետ տեսանյութ ստեղծելու գաղափարը: Չարլիի դուր եկած տեսանյութերից մեկում իր շանը նմանվող շունը վազում է տանը՝ մարզաշապիկը հագին, միացնում հեռուստացույցն ու սուրճ եփում: Այդ տեսանյութում շունը մարդկային ձեռքեր չունի, և հեռուստադիտողին այն թվում է պարզապես խելացի կենդանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել