Փաստորեն, Եվա Ռիվասն էլ ՊՌ-վեց Քարդաշյանների թեմայի հաշվին, չյորնիյ ՊՌ տոժե ՊՌ, մարդը պատրաստ է ամեն ինչի, միայն թե իր մասին խոսեն: Սպասելի էր, ասենք բարի ճանապարհ, հետևից էլ ջուր շաղ կտանք:
Իսկ եթե լուրջ, ապա ես հիմա պատկերացնում եմ, որ հայ աստղերն իրոք շփոթմունքի մեջ են: Բա իհարկե, էն մարդիկ, ովքեր սովորաբար լայքում ու քոմենթում են իրենց փոսթերը, էն մարդիկ, ովքեր գովասանքի խոսքեր են ասում իրենց, էն մարդիկ, ովքեր ինքնագիր ստանալու համար մոտենում են, էն մարդիկ, ովքեր տարբեր եթերների են հրավիրում, հիմա ամբողջովին սևեռված են Քարդաշյանների այցի վրա, և դա ավելի քան բնական է: Ուղղակի որոշ հեռատես ու խելքը գլխին հայ աստղեր ըմբռնում են, որ այդպես էլ պետք է լինի, իսկ որոշները պարզապես չեն կարողանում զսպել իրենց չարությունն ու նախանձը՝ հույս ունենալով, թե Քիմի հեռանալուց հետո իրենք կվերականգնեն իրենց դիրքերը: Հուսով եմ՝ սա լավ դաս եղավ իրենց համար, որ այդքան ամենակարող ու աշխարհի տիրակալ չզգան իրենց, էլ ավելի աշխատեն իրենց վրա՝ գիտակցելով, որ թույն մեքենա նստելով, թույն ռեստորան գնալով ու մարդկանց վերևից նայելով՝ հեռու չեն գնա, մեկ էլ փորձեն յուրաքանչյուրն իրոք որևէ ռեալ լավ բան անել սեփական ժողովրդի ու երկրի համար: Խոսքս, բնականաբար, բոլորին չէր վերաբերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել