Ըստ գերմանական հետախուզության՝ BND-ի տվյալների՝ «Իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը վերջին շրջանում Իրաքի տարածքում կորցրել է վերահսկողությունն առնվազն 3 խոշորագույն նավթահանքերի նկատմամբ՝ պահպանելով միայն մեկը. արդյունքում այժմ իսլամականներին մնացել է իրենց նավթային նախկին կարողությունների ընդամենը 5%-ը: 
Ներկայում ԻՊ-ը տիրապետում է միայն Իրաքի հյուսիսում գտնվող Քայարայի նավթահանքին, որտեղից արդյունահանվում է օրական 2000 բարել նավթ:
BND-ի մասնագետների համոզմամբ՝ ծայրահեղական կառույցի կողմից կորցրածը վերականգնելու հնարավորությունները գրեթե զրոյական են:
Ստացվում է՝ ԻՊ-ը վերջին շրջանում տարածքայինից բացի՝ կրել է նաև տնտեսական լուրջ կորուստներ՝ էականորեն կրճատելով եկամտի հիմնական աղբյուր հանդիսացող նավթի վաճառքից ստացվող ֆինանսական հոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել