Էս թեմային չէի ուզում անդրադառնալ, բայց դե արդեն չեմ կարողանում մեջս պահել... Ուղղակի ուղեղիս մեջ չի տեղավորվում այն ամենը, ինչ անում ա Սոս Ջանիբեկյան անունով հայտնի դերասանը: Ուրեմն գնամ հերթով... Մոտ 3 շաբաթ առաջ մահանում է դերասանի սիրված և ճանաչված հայրը՝ դերասան Կարեն Ջանիբեկյանը: Էդ ժամանակ Սոսն իր հորը նվիրված մի պոստ է գրում ՖԲ-ում... Մարդիկ սկսում են չարախոսել, թե բա ինչի ա ՖԲ մտնում և այլն, ինչին հետևում է մի գրառում, որում Սոսը ասում է. «... Աաա՜խ, եթե հասկանայիք՝ ինչ էի ուզում ասել...»: Անցնում է 1-2 օր, մի ճ կլասի կայք նյութ է հրապարակում, որում ասվում է, թե Սոսն ու Շուշանը Պետրոսյանը մահացել են... Շուշոն պարզ է՝ չի էլ մեկնաբանում, քանի որ էդ կայքի լսարանը մի 8 հոգի ա (աշխատողների հետ միասին): Սոսը որոշում է պատասխանել, այն էլ հեգնանքով, թե բա. «Իմ մահվան մասին լուրը մի փոքր չափազանցված է»: Արդեն լավ չի... Բայց անցնենք առաջ... Կարեն Ջանիբեկյանի ՖԲ էջում (!!!!) անում է մի գրառում, որտեղ հենց իր (Կարեն Ջանիբեկյանի) անունից շնորհակալություն է հայտվնում ցավակցությունների համար, և տեղեկացվում է իր հոգեհանգստի տեղն և ժամը (!!): Պոստի տակ չկա ուրիշ ստորագրություն, ինչը կփաստեր այն մասին, որ էջը պարզապես ինֆորմացիա տարածելու համար է օգտագործվում (ինչը կրկին լավ միտք չէր լինի՝ ըստ իս, բայց դե սրանից որ հաստատ լավ ա): Դա էլ ա անցնում, գնում, հիմա հոր մահվանից 3 շաբաթ հետո Սոսը ՖԲ-ում գրում է. «Եթե թույլ կտաք՝ Քիմին «Ծղոտները» ես ցույց տամ»: Էդ էլ հլը քիչ ա, որ տեսնում ա՝ սկսում են Քիմին պաշտպանել, մի հատ էլ ա մեծ փոստ գրում՝ ասելով էն նույն «Աաա՜խ»-ով, որ հենց նման արձագանքի էր սպասում... («Աաա՜խ, գրելուց հենց դրան էլ սպասում էի, նենց հետաքրքիր ա ու նույնիսկ ուրախալի»)... Անժելա Սարգսյանին ա հիշատակում և այսպես շարունակ... Այ ախպեր, ժամանակ ե՞ս գտել «Ծղոտների» ու ընդհանրապես էս թեմաներով բաներ գրելու համար... Է բա պարզ ա, որ աաա՜խ չենք հասկանա՝ ինչ էիր ուզում ասել, ինչի համար էիր ասում, ինչ ես զգում կամ ընդհանրապես ԻՆՉՈՒ ես անում էն, ինչ անում ես... Մի արա, ախպոր պես:

Հ.Գ. Այս ամենը պարզապես փաստերի թվարկում է... Չեմ էլ ուզում ինչ-որ եզրահանգումների գալ՝ ելնելով էս ամեն ինչից, որովհետև ՈՒՂԵՂՈՒՄՍ ՈՒՂՂԱԿԻ ՏԵՂ ՉԻ ԱՆՈՒՄ, թե ոնց կարա մարդ սենց բաներ անի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել