Քիմ Քարդաշյանն ուղղակի հեղափոխություն է բերել հետը. նա ձեռնոց է նետել Հայաստանում հայտնիության/հեղինակության ինստիտուտին (միաժամանակ հասարակ ու անհասանելի), լիդերության ինստիտուտին (հենված իրապես խարիզմայի, ճշգրիտ ու խելացի ընտրված կերպարի վրա, որը կոնֆլիկտի մեջ չէ անձի իրական նկարագրի հետ): Մի խոսքով, պարզ է, թե ինչու պետք է հրդեհվեն նրանք, ում հեղինակությունն ու առաջնորդությունը միանգամայն կեղծիքի վրա է հենված: Չեմ կարող Քիմին չասել՝ մեծ շնորհակալություն Հայոց աշխարհն այսպես ցնցելու ու տատանելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել