Ինչպես հասկացանք, Քիմի հետ նախագահական կապավորը Լևոն Մարտիրոսյանն է եղել (հիշենք, որ արքայազն Չարլզին էլ էր կցվել նա), ով մինչև վարչապետը պետք է հանդիպեր նրան ու փոխանցեր Սերժ Սարգսյանի հարգանքների հավաստիքը (ակնհայտորեն գցել-բռնել են, որ նախագահի մակարդակով Քարդաշյանին ընդունելը խոցելի կլինի, քանի որ հասարակության վերաբերմունքը Քիմին միարժեք դրական չէ): Ահա թե ինչու Քիմն ու Քանյեն չպետք է քնեին, որպեսզի ուշ կեսգիշերով աշխատանքային ընթրիք ունենային... Թերևս այս ամենը վառեց Շուշան Պետրոսյանը, ով խոստովանեց, որ նունպես հրավիրվել է ընթրիքին, պարզապես երեխայի պատճառով (մի քիչ կասկածելի է. թերևս Շուշանի համար էլ Քիմի հետ լինելը պրովոկացիոն է ընկալվել, կամ միգուցե նույնիսկ անգլերենի չիմացությունն է խնդիր եղել) չի կարողացել մասնակցել ընթրիքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել