1. Երախտապարտ եղեք նրա համար, ինչ ունեք: Մարդիկ սովոր են ընդունել այն, ինչ ունեն, որպես բնական երևույթներ: Գտեք մի քանի րոպեներ մտածելու այն բաների շուրջ, թե ինչ ունեք Դուք և ինչի համար եք երախտապարտ:

2. Շնորհակալություն հայտնեք: Շնորհակալության խոսքերը մի պահեք Ձեր մեջ: Մի ալարեք ասել շնորհակալություն:

3. Դադարեք քննադատել: Բոլորին է հայտնի “ Մի դատիր, որ չդատվես” արտահայտությունը: Եթե Ձեզ դուր չի գալիս, երբ Ձեզ քննադատում են, ապա ինքներդ ևս մի քննադատեք:

4. Թեթև եղեք քննադատության մեջ: Քննադատությունը անհրաժեշտ է, բայց եթե Ձեր նպատակն է ստորացնել մարդուն, այլ ոչ թե ցույց տալ վերջինիս թերությունները, ապա դա ոչ թե քննադատություն է, այլ դատարկ վատաբանություն:

5. Հաճոյախոսություն արեք: Ձեր ուշադրությունը մանրուքների վրա կենտրոնացնելու փախարեն նկատեք մարդկանց արժանիքները և հաճոյախոսություններ արեք նրանց:

6. Արեք փոքր, բայց բարի գործեր: Տրամադրությունը բարձրացնելու լավագույն միջոցը մարդկանց հաճելի բաներ անելն է:

7. Խուսափեք կոնֆլիկտներից: Սա չի նշանակում, որ Դուք պետք է համաձայնվեք բոլորի հետ, միայն թե կոնֆլիկտների մեջ չհայտնվեք: Պարզապես աշխատեք Ձեր ժամանակն ու էներգիան չծախսել անիմաստ վեճերի վրա:

8. Բարի եղեք ինքներդ Ձեր նկատմամբ: Սա ընդհանրական և բարդ հասկացություն է: Այն, թե Դուք ինչպես եք վերաբերվում ուրիշներին, վկայում է նաև այն մասին, թե ինչպես եք վերաբերվում ինքներդ Ձեզ: Եթե բարի գտնվեք ինքներդ Ձեր հանդեպ, ապա նմանապես կվերաբերվեք նաև այլ մարդկանց:

9. Մի համեմատեք Ձեզ ուրիշների հետ: Մեր հասարակությունը հիմնված է նրա վրա, որ յուրաքանչյուր մարդ համեմատում է իրեն ուրիշների հետ: Բայց որքան Դուք նայեք շրջապատի մարդկանց հետ, այնքան անհարմար կզգաք Ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել