Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան տարատեսակ քննարկումների տեղիք է տվել: Բայց հետաքրքիրն այն է, որ նրա այցի վերաբերյալ խոսվում է ոչ միայն հայկական մամուլում, այլ նաև արտերկրի բազմաթիվ լրատվամիջոցներում:

Քարդաշյանի յուրաքանչյուր այց մեծ արձագանք է գտնում համաշխարհային մակարդակով: Հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ թվիթերում Քիմ Քարդաշյանն ունի մոտ 30 մլն կարդացող: Պատկերացնում եք` Հայաստանի բնակչությունից 10 անգամ ավելի: Սրանից ելնելով կարելի է ասել, որ Քարդաշյանը մեծ հռչակ ունի ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում:

Այս առումով Քարդաշյանի այցը մեծապես շահեկան է, քանի որ դա նույնպես կնպաստի, որպեսզի համաշխարհային մամուլում արձագանք ստանան ոչ միայն Քարդաշյանի այցի մանրամասները, այլև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, Հայոց ցեղասպանությունը ընդհանրապես:

Սպասենք Քիմ Քարդաշյանի այցին, հետաքրքիր իրադարձությունները դեռ առջևում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել