Hraparak.am-ը գրում է.

Երեկ նայում էի «Վեցերորդ զգայարան» հաղորդաշոուն: «Զոհը» հաղորդավար Եգոր Գլումովն էր, ով բավականին մարտական էր տրամադրված: Հենց այդ մարտականությունը ու չհավատալու պահն ինձ գայթակղեց ու հաղորդումը նայեցի մինչ վերջ: Զերծ եմ մնում հաղորդմանը գնահատական տալուց: Բայց մի բանի չեմ կարող չանդրադառնալ, այն ուղղակի սարսափեցրեց ինձ:

«Կախարդներից» մեկը այսպես է նկարագրում վարագույրի ետևում գտնվող Գլումովին.

– Մեծ բերան ունի:

-Ուզում ես ասել լենինականցու բերա՞ն,- խորագիտական հայացքով միջամտեց Մերին:

Լավ է, որ հյուրը սթափ էր.

-Ես նման բան չասացի: – Ուզում եմ ասել, որ մեծ բերան ունի:

Տակտի բացակայություն, որ կարող է անդառնալի դառնալ Մերիի համար: Խոսքը վերաբերվում է տաղանդաշատ գյումրեցիներին և եթե Մերին նույնիսկ այդպես է մտածում, ավելորդ է ասել, որ հանրային եթերով բարձրաձայնելը լավ բանի մասին չի խոսում:

Մնում է համընդհանուր անուշադրութան մեջ ընդամենն ասել՝ Մերի, դա բա՞ն էր, որ եթերով ասացիր…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել