Ողջո՜ւյն "Դժվար ապրուստի" էս վերջին սերիայի կրկնությունը չտեսած ընթերցող: Այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ մտքերով՝ կապված վերջերս մեր ազգին "պատուհասած" մի աղետի հետ: Խոսքը գնում է նորին մեծուՉուն ԿՈՒՍԱԹԱՂԱՆԹԻ մասին: Օրեր շարունակ լուռ հետևում էի իրադարձությունների զարգացմանը. մեկ իմացանք, որ չինացիներն իրենց մարդասիրական ձեռքն են մեկնել՝ մեր որոշ ամոթխած հայուհիներին պատմական արդարությունը "վերականգնելու" հնարավորություն տալով, հետո պարզվեց, որ կուսականության կուլտի մոլի հետևորդները դաժան հաշվեհարդար են տեսել "թաղանթապիղծ" անհատի հետ, ով դարավոր ավանդույթներից բիզնես պլան էր քամել, իսկ ամենավերջում խոսվեց այս ամենի մտացածին ու անիրական լինելու փաստի մասին...
Սակայն... սա դարձավ քննարկման թեմա հասարակուՉան գրեթե բոլոր օղակներում՝ իր գրանցած վարկանիշով ստվեր գցելով անգամ "ամենադիտարժան" սերիալների վրա. համացանց, մամուլ, հեռուստատեսուՉուն՝ ամենուր նույն պատկերը, նույն թեման ու արհեստական ու ոչ այնքան կուսաթաղանթների բրենդային նկարները:
Հիմա ի՞նչ է ստացվում, ստացվում է այն, որ մեզ իրականում շատ "քիչ" բան է պետք՝ իրարանցում, աղմուկ-աղաղակ բարձրացնելու համար: 
Ես կահամարձակվեմ իմ սուբյեկտիվ կարծիքը հայտնել այս թեմայի շուրջ. կուսուՉունը նախ և առաջ հոգեվիճակ է, կենսակերպ ու դա վերաբերում է երկու սեռերին էլ, մարդ պիտի հոգով մարմնավաճառ չլինի, իսկ եթե անհատը հոգեպես առաքինի է, ապա այն անդրադառնում է նաև նրա ֆիզիկականի, վարքի վրա: Չեմ ցանկանում անդրադարձ անել մարդու ֆիզիկական պահանջների, սեռահասունության ու սոցիալականացման խնդիրներին՝ գրառումս ավելորդ անգամ չծանրաբեռնելով գիտական տերմինաբանությամբ ;) Ուղղակի մի բան ակնհայտ է. սա շատ ինդիվիդուալ հարց է, ու յուրաքանչյուրն ունի իր տեսակետը դրա շուրջ: Պետք չէ, սակայն, սեփական աշխարհայացքը պարտադրել դիմացինին՝ անձնական կարծիքը բացարձակ ճշմարտություն ընկալելով: Եվ առավել ևս պետք չէ դրաձնել այս թեման դրոշակ ու քննարկել ամեն տեղ ու ամեն քայլափոխի, ի վերջո յուրաքնչյուր տղամարդ ինքն է որոշելու, ով է լինելու իր կողքի, իսկ յուրաքանչյուր կին էլ պատասխանատու է իր խղճի ու առաքինության առաջ: ՇնորհակալուՉուն ;)

ՀԳ. Եվ եկե՛ք չմոռանանք, մինչ մենք էստեղ բանավիճում ենք, մի տաքուկ սենյակում մի "ամոթխած" հայուհի դեմ է գնում դարավոր կարծրատիպերին, իսկ քաղաքի մեկ այլ ծայրում, մեկ այլ հայուհի վերականգնում է իր ստորաքարշ բարոյականուՉունը: Առաջին հայուհուն կարելի է մաղթել հաճելի ժամանց, իսկ երկրորդին էլ զգուշացնել, որ իր նմանների օրը մաքսիմում 40 օր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել