Փաստորեն, արդարություն կա էս աշխարհում էլի։ «Մարաթուկ» ընկերության դեմ ՏՄՊՊՀ-ն վարույթ է սկսել՝ անբարեխիղճ մրցակցություն ստեղծելու համար։ Մասնավորապես, այս կազմակերպությանը մեղադրում են Հայաստան-Կիպրոս չարտերային չվերթները մոնոպոլիզացնելու ու այլ տուրիստական կազմակերպություններին այդ ուղղությամբ գործելուն խոչընդոտելու մեջ։

Մի կողմից, սկզբունքորեն լավ է, որ հայաստանյան ընկերությունն առնվազն Թուրքիային այլընտրանք հանդիսացող տուրիստական ուղղություններ է առաջարկում և զարգացնում, բայց դա կարելի է անել ավելի ազնիվ ճանապարհով ու առանց մինի-մենաշնորհներ ստեղծելու։

Որքանով որ տեղյակ եմ, ներկայումս քննարկվում է միայն չարթերային թռիչքները մոնոպոլիզացնելու ու այլ ընկերություններին այդ ուղղության սպասարկելը խոչընդոտելու մասին հարցը, սակայն անցած ամառ մոտիկ ընկերոջս փորձի վրա իմացա նաև մեկ այլ տիպի խարդախության մասին, որով զբաղվում են «Մարաթուկում»։

Ընկերս ամռանն ամուսնացավ ու կնոջ հետ մեղրամիսը որոշեց Հունաստանում անցկացնել։ Հենց «Մարաթուկին» էին դիմել, ու իրենց տրամադրած բրոշյուրում ու գնացուցակում բավականին գեղեցիկ հյուրանոց ու տպավորիչ ծառայություններ էին առաջարկել՝ լավ գնով, ընկերս էլ խայծը կուլ էր տվել, գնել էր այդ տուրը երկուսի համար ու միայն տեղ հասնելուց հետո էր պարզել, որ այն, ինչ իրենց վաճառել են, այդքան էլ չի համապատասխանում նրան, ինչ իրեն ցույց էին տվել։

Էնպես որ, ՏՄՊՊՀ-ն լավ կանի՝ խորը ուսումնասիրի այս ընկերության գործունեությունն ու խստագույնս պատժի բոլոր բացահայտված դրվագների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել