1. Բնազդի հետ ճիշտ բանականություն պետք է լինի:

2. Դպրոցը գրականության հիմքն է, գրականությունը` դպրոցի բովանդակությունը:

3. Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:

4. Հեքիաթները անդունդներ են` խորը, անծայր, անվերջ հարուստ ու շքեղ աշխարհ: Հեքիաթը ամենաբարձր ստեղծագործությունն է, նույնիսկ հանճարները հեքիաթներ չեն կարողանում ստեղծել, բայց հեքիաթների են ձգտում:

5. Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:

6. Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ:

7. Գրել անկեղծ ու կենդանի լեզվով` դրանում է գրողի գլխավոր արժեքը:

8. Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը:

9. Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում են, զորացնում, ազնվացնում են…Բայց դրա համար պետք է մարդու գլուխը այնքան մեծ ու բանական լինի, որ մի մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի: Դժբախտաբար մեծ մասամբ այդպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ…

10. Ամեն բանում առաջին տեղը պիտի տալ ոճին, ճաշակին: Ոճը մեծ բան է:

11. Ամեն մարդ իր ձևն ու շարժումը պիտի ունենա` կիրթ ու վայելուչ: Խոսելը հանաք բան հո չի. կխոսեն շեշտով, հաստատուն, մարդու նման:

12. Ուշադրությունը պիտի կրթել, կենտրոնացված լինել: Լսել ոչինչ չի նշանակի, բանը հասկանալն է, բանը տեսնելն է և ոչ թե նայելը:

13. Պետք է թափանցել բոլոր գիտությունների մեջ` խորանալ, բարձրանալ- վեհ ու վսեմ հարցերով ապրել, բարձունքները գնալ...

14. Ամենից առաջ պիտի ասեմ, որ ես մի բան գրելիս գրում եմ էն, ինչ որ ես զգում եմ ու մտածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել