Fact.am-ը գրում է.

  • Դասական պլոմբիր։ Քո ընկերը լուրջ անձնավորություն է, մի քիչ էլ կոնսերվատիվ: Բայց, որ ամենակարևորն է, նրան կարելի է վստահել:
  • Սրճային պաղպաղակ։ Սովորաբար այս պաղպաղակն են նախընտրում ուրախ, կենսախինդ տղամարդիկ, բայց կա մի նրբություն. նա տրամադրության մարդ է ու հաճախ Ձեր հարաբերությունները կախված կլինեն նրա տրամադրվածությունից:
  • Շոկոլադ կամ գլազուր։ Շոկոլադով կամ գլազուրով պաղպաղակի սիրահարները չափազանց ուրախ մարդիկ են, սիրում են ժամանակը օգտավետ անցկացնել, բայց հաճախ չափազանց եսասեր են լինում:
  • Ելակով պաղպաղակ։ Ձեր ընտրյալը զգուշավոր ու նախօրոք մտածող անձնավորություն է: Նա նաև ռոմանտիկ է ու քնքուշ, թեև երբեմն պարզապես ամաչում է արտահայտել զգացմունքները:
  • Վանիլային։ Այս պաղպաղակն են նախընտրում համառ, նպատակասլաց և ինքնավստահ տղամարդիկ: Նրանք միշտ լի են նոր գաղափարներով և պատրաստ են ցանկացած էքսպերիմենտի:
  • Ընկույզով պաղպաղակ։ Նա սիրում է կարգուկանոն և գնահատում է հարմարավետությունը: Հարաբերություններում նրա համար անչափ կարևոր է կնոջը վստահելը: Նա նվիրված ամուսին է:
  • Մրգային։ Ձեր ընտրյալը բավական թեթևամիտ է: Նրա հետ, գուցե, անչափ հետաքրքիր է, բայց նա Ձեզ օգնության ձեռք հենց այնպես չի մեկնի: Եվ, այո, նրա հարգանքին արժանանալու համար չափից շատ ժամանակ է պետք:
  • Կրեմ-բրյուլե։ Ձեզ իսկական գուրման է բաժին հասել: Նա գիտի կյանքի համն ու կկարողանա Ձեզ երջանկացնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել