Հետաքրքիր է էլի,ինձ այս տոնի կապակցությամբ 3 օրվա մեջ շնորհավորել են մուսուլմաններ,հրեաներ,կաթոլիկ եկեղեցու որոշ ներկայացուցիչներ,շատ արտասահմանցի և ռուս աթեիստներ : Մտնում եմ ֆեյսբուկ մեր որոշ հայ օգտատերերի ցինիկ ,հնացած, հեգական հումորները, որ կարդում եմ սիրտս խառնում է: Արա ո՞նց եք կարողանում ամեն ինչ արժեզրկել ու փչացնել ձեր գաղջ էությամբ ,ի՞նչի,կամ ձեր նվաստ որ արժանիքի համար եք ձեռք բերել այսպիսի բարձր ինքնագնահատական: ի՞նչ եք կարողացել ստեղծել ձեր ամբողջ կյանքում,որ անտառներում հանդիպող տերմիտների խմբի նման անցնում եք ամեն ինչի վրայով ու ոչնչացնում, ապականում ու փչացնում ինչ հանդիպի: Մի թեթև տարրական հարգանքն ի՞նչ է ,որ չեք կարողանում ցուցաբերել դիմացինի նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել