ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ երեկ զրուցում էր Վլ. Պոզները: Բացի այն, որ մեծ բավականությամբ լսեցի պրոֆեսիոնալի հարցազրույցը, նաև մի փաստ ֆիքսեցի: Մատվիենկոն Ռուսաստանի մասին խոսում էր այն ամենը, ինչ նույնությամբ կարելի էր ասել Հայաստանի մասին: Օրինակ, որ այսօրվա հերոսները «օլիգարխներ» կոչվածներն են, իսկ նախկինում նրանք համարվում էին հանցագործներ: Եբր Մատվիենկոն նկարագրում էր արժեհամակարգերի փոփոխությունն ու հասարակության դեգրադացումը, թվում էր, թե Հայաստանի մասին է խոսում:
Մատվիենկոն, ում նախկինում այդքան երկար չէի լսել, ինձ դուր եկավ: Մարդու ձեռքբերումներից նա կարեւորեց այն, թե քանի մարդու ես օգնում քո կյանքի ընթացքում` անկախ պաշտոնից, դիրքից: Խոսելով ընդդիմության մասին` նա մոտավորապես ասաց հետեւյալը. կարող ես չսիրել ու չընդունել իշխանություններին, բայց քո երկիրը սիրել պարտավոր ես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել