Գուցե ռուս-թուրքական սկանդալը առաջացել ու խորանում է Իրան -Արեւմութք մերձեցման եւ Հայաստանի շուրջ իրավիճակի փոփոխման` վերջի իրադարձությունների պատճառո՞վ: Սկանդալը սկսվեց Թուրքիայի արտգործնախարարության 2 օր առաջվա հայտարաությունից, որ Ղրիմը երբեք չի ճանաչելու Ռուսաստանի կազմում, ինչու՞ Թուրքիան Ղրիմը օկուպացնելուց մեկ տարի հետո` այս պահին հիշեց դրա մասին: Անցյալ տարի Պուտինը հիշեց Լենին-Աթաթյուրք "լավ ժամանակների" գործարքը, ըստ երեւույթին նորից ռուս-թուրքական գաղտնի համաձայնություն է եղել, Հայաստանի հաշվին կառուցել իրենց նոր բարեկամությունը: Հնարավոր է 1920-21թ.ռուս-թուրքական բարեկամության սցենարի շարունակությունը, երբ Բաթումի նահանգը փոխանակվեց Հայաստանի Սուրմալուի գավառի հետ ` Արարատ լեռը իր հարակից տարածքներով, բայց հիմա աշխարհաքաղաքական վիճակը "անբարենպաստ" է,  Իրանը հնարավորություն ունի թույլ չտալ թուրքական մեկուսացման ենթարկվել Կովկասում: Իսկ Մեղրին վերցնելը որ կա ռուս-թուրքական մտադրություններում,  դեռ պարզ դարձավ 2000 թ. , գործակալ Քոչարյանի այդ ուղղությամբ կատարվող "աշխատանքներից":

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել