Անցյալ դարի 90-ական թվականներին, Դեթրոյթ ընկերության երիտասարդ մեխանիկը աշխատում էր շաբաթական 11 դոլլարի դիմաց: Նա աշխատում էր օրը տասը ժամ, իսկ տուն վերադառնալով շարունակում էր աշխատել տանը`փորձելով հայտնաբերել նոր շարժիչ: Նրա հայրը կարծում էր, որ որդին զուր ժամանակ է վատնում, հարևանները նրան խելագար էին համարում, ոչ ոք չէր հավատում, որ այդ ամենից ինչ-որ բան կստացվի: Ոչ ոք չէր հավատում, բացի նրա կնոջից:
Նա օգնեց նրան գիշերները աշխատելու հարցում` մի քանի ժամ կանգնած պահելով լուսամփոփը: Ցրտից կապտում էին ձեռքերը, բայց նա այնպես էր հավատում իր ամուսնուն, որ պատրաստ էր նույնիսկ տարիներով սառցակալել: Տարիներ անց հարևանները տեսան, թե ինչպես են փողոցով առանց ձիու գնում խելագարն ու իր կինը: Հրաշագործին անվանում էին Հենրի Ֆորդ:

Երբ լրագրողը հարցազրույց էր վերցնում Հենրի Ֆորդից, նա հետաքրքրվեց, թե ով կուզեր լինել Ֆորդը հաջորդ կյանքում: Իսկ հանճարը պատասխանեց. “Ես կլինեի ինչ պատահի, միայն թե կողքիս կինս լիներ”:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել