Ձախողված շարժում:Միանգամայն նորմալ եմ վերաբերում սահամանդրական փոփոխություններին ընդդիմացող «Չե՛ք անցկացնի» շարժմանն ու նրանում ընդգրկված գործիչներին, սակայն խիստ կասկածում եմ, որ նրանք կհաջողեն իրենց առաքելության մեջ: Նախ այսօր Հայաստանում չկա քաղաքական այն բևեռն, որն ունակ է տապալելու Սերժ Սարգսյանի կամ իշխանության որևէ նախագիծ. իրեն իշխանության այլընտրանք հռչակած ու ամիսներ շարունակ ընդդիմության լոկոմոտիվի դերը ստանձնած ուժը փոշիացվեց օրերի ընթացքում` առանց լուրջ դիմադրության: Սակայն շատ ավելի սկզբունքային խնդիր կա.«ընդդեմի» գաղափարն աշխատում է, եթե երկրում կա հեղափոխական վիճակ: Եթե նման վիճակ չկա, իշխանություննը կանցկացնի իր փոփոխությունները` համոզելով, փողով, շանտաժով, կեղծիքով: 2005-ին սահմանադրական փոփոխություններին ընդդիմացող մեկ տասնյակ կուսակցությունների շարժումը մնաց լոկալ ու ձախողվեց, որովհետև հասարակությունը հասկանում է, որ իր կյանքի որակը չի կարող փոխվել սահմանդրություն փոխելով կամ այդ փոփոխությունները մերժելով: Դա հասկանում են նաև քաղաքական ուժերը, բայց ավելի կրեատիվ լուծումներ առաջարկել չեն կարողանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել